-
24.06.2014|
12:07
Մի շարք երկրների հատուկ գործողությունների տեսքով չար ճակատագիրը հետապնդում է Մերձավոր Արևելքին: Չէինք հասցրել ուրախանալ, որ Սիրիայի բանակը և հայկական զինյալ ջոկատները վերջապես ազատագրել են Քեսաբը, երբ նորից տագնապում ենք մեր հայրենակիցների ճակատագրի համար՝ այս անգամ Միջագետքի ու հինավուրց Մոսուլ քաղաքի:
-
24.06.2014|
01:21
Եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տարածքին անդառնալի է (ինչպես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը) և հավատում է, որ հինգ տարի հետո մենք նվազագույն հաջողությունների հասած կլինենք, փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում մեր ապագա հաջողությունների տարածքը գաղափարախոսական հարթության մեջ:
-
24.06.2014|
01:18
Ռոբերտ Քոչարյանը դարձել է ֆենոմենալ սակավախոս: Ինքնահարցազրույցի ժանրի հերթական չափաբաժինը ամենահակիրճն է՝ երեք կարճլիկ պատասխան, որ լուծում են երկու խնդիր:
-
24.06.2014|
00:39
Չինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ վերջին տարիներին արտասահմանում ապրող չինացիները հայրենակիցներին նվիրել են ավելի քան 90 միլիարդ յուան (14,75 միլիարդ դոլար):
-
24.06.2014|
00:09
Մոսկվայի «առատաձեռնությանը» Բաքուն պատասխանեց ռուսական «երեք տառերի»` Արևելքի առատաձեռնությանն արժանի շռայլությամբ և դա մատուցեց առայժմ բանավոր` Ադրբեջանի «պաշտոնական» լեզվով։
-
20.06.2014|
01:23
Գործընթացները ներքին և արտաքին քաղաքական բաղկացուցիչներում ձնագնդու թափ են հավաքում: Հետաքրքիր «զուգադիպությամբ» այն պահին, երբ Բաքվում էր ՌԴ ԱԳ նախարար Լավրովը` համոզելու Ալիևին անդամակցել Եվրասիական միությանը, ԵՄ-ի հետ ասոցացվող Թբիլիսիում էր Սերժ Սարգսյանը:
-
20.06.2014|
00:46
Վերջին տարիներին մի շարք ԶԼՄ-ների ու փորձագետների համար ընդհանրական տեսակետ էր, որ Չինաստանը ահա-ահա կվերացնի, ծայրահեղ դեպքում, շատ խիստ կխարխլի դոլարի գերիշխանությունը:
-
20.06.2014|
00:40
Ակնհայտ է Թուրքիայի տարբեր քաղաքներում ցանկացած պատրվակով հակակառավարական ելույթների կտրուկ ակտիվացումը, որ ընդգրկում է նույնիսկ Անկարան ու Ստամբուլը, քրդերի ու ալավիների կտրուկ ակտիվացումը Թուրքիայի հարավում ու հարավ-արևելքում:
-
20.06.2014|
00:35
Այսօր հունիսի 20-ն, է և Հայաստանը դեռ ոչ Մաքսային միության անդամ է, ոչ Եվրասիական: ՈՒ դա ոչ թե անդամությանը դեմ ընդդիմության հաղթանակն է, այլ անդամությանը կողմ ոչիշխանության և անդամությունը նախաձեռնած իշխանության պարտությունը:
-
17.06.2014|
00:12
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIL) կազմակերպության ահաբեկիչ-վահաբիստների հարձակումը Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքի վրա, որին հաջորդեց Թուրքիայի դիվանագիտական ակտիվացումը միջազգային ասպարեզում, վերստին դիտորդների ուշադրությունը բևեռեց Թուրքիայի ներսում կատարվող իրադարձություններին և այն քաղաքականությանը, որ Թուրքիան փորձում է իրականացնել իր սահմաններից դուրս: